Մեծ Բրիտանիան առաջին ավիահարվածներն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Իրաքում
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերին պատկանող «Տորնադո» կործանիչ-ռմբակոծիչներն առաջին հարվածներն են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հաղորդում է Reuters-ը, որն էլ վկայակոչում է Միացյալ թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին, ում խոսքով` «երկու հարվածն էլ հաջող են ընթացել»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կողմ էր քվեարկել «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու որոշմանը:










