Կիևի նախկին քաղաքապետն ուկրաինացի երեխաներին ուղարկել է Վրաստան՝ հանգստանալու
Կիևի նախկին քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկին Facebook սոցկայքի իր էջում հայտնել է, որ հակաահաբեկչական գործողությունների գոտուց երեխաների առաջին խումբն արդեն մեկնել է Վրաստան՝ Քոբուլեթի։
Ընդհանուր առմամբ, այս ծրագրի համար նա հատկացրել է 1 մլն գրիվնա, և նրա «Սոցիալական գործընկերություն» հիմնադրամն այժմ երեխաներ է հավաքում բազմանդամ ընտանիքներից Վրաստան հանգստի ուղարկելու նոր խմբի համար, հայտնում է Обозреватель-ը։
Առաջին խմբում եղել է 8 ընտանիք Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից։ Այս շաբաթ մեկնել են այդ ընտանիքները. 31 երեխա՝ ծնողների ուղեկցությամբ։ Նրանք կապրեն ծովափին հյուրանոցում։ Հանգստի կազմակերպման բոլոր ծախսերը, էքսկուրսիաները, զվարճանքները, ատրակցիոններն իր վրա է վերցրել հիմնադրամը։










