Էկվադորում բանաններով կոնտեյներում ավելի քան 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
10:19 • 30.09.14
Էկվադորում ոստիկանության աշխատակիցները բանաններով կոնտեյներում հայտնաբերել են 1,1 տոննա կոկաին, հայտնում է gazeta.ru-ն՝ Notimex-ին հղումով։
Նշվում է, որ թմրանյութերը Գուայակիլ քաղաքի նավահանգստից պետք է տեղափոխվեին Քուվեյթ՝ Իսպանիան տարանցելով։
Ընկերության ներկայացուցիչը տեղում ձերբակալվել է։ 
Placeholder










