Իսպանական դատարանը կասեցրել է հանրաքվեի հնարավորությունը Կատալոնիայում
Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է որոշումը, որով նախատեսվում էր Կատալոնիայի անկախանալու հարցով հանրաքվեի անցկացում:
El Pais-ը հայտնում է, որ Սահմանադրական դատարանի 12 անդամներն այդ որոշումը միաձայն են ընդունել: Եվ հանրաքվեի թույլտվության որոշումն առկախված է հինգ ամսով:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետը հայտնել էր այդ հրամանը վիճարկելու մտադրության մասին:
Կատալոնիայի նահանգապետ Արտուր Մասը սեպտեմբերի 27-ին հրաման էր ստորագրել, որով նոյեմբերի 9-ին նախատեսվում էր Իսպանիայից Կատալոնիայի անկախանալու հարցով հանրաքվեի անցկացում:
Դեռ 2006-ին Կատալոնիան ինքն իրեն առանձին պետություն էր հայտարարել, սակայն Իսպանիայի Գերագույն դատարանը չեղարկել էր այդ որոշումը: Կատալոնիայում Իսպանիայից առանձնանալու ցանկությունը կապված է, ի թիվս այլնի, 2008-ի տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների, ինչպես նաև՝ Մադրիդի՝ հարկային քաղաքականությունից ունեցած դժգոհության հետ:










