Միջազգային կոալիցիայի ուժերը մեկ շաբաթում 200 զինյալ են ոչնչացրել Սիրիայում. ԶԼՄ-ներ

10:33 • 30.09.14

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ուժերը մեկ շաբաթում ավիահարվածների միջոցով Սիրիայի տարբեր մասերում 211 զինյալ են ոչնչացրել, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը: Նրանց մեծ մասը հանդես է եկել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դրոշով:

 

Ըստ արաբական լրատվամիջոցների՝ նույն գործողությունների ընթացքում նաև 22 խաղաղ բնակիչ է զոհվել: Գործողություններն անց են կացվում հիմնականում Հալեպում, Ռաքքայում, Իդլիբում, Դեր Զորում և Էլ Հասիկայում:

 

Սիրիայում իսլամիստների դեմ պայքարում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հորդանանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն: Միանալու մտադրություն ունեն Մեծ Բրիտանիան, Դանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Ավստրալիան: 

 

ԻՊ-ի դեմ պայքարի համար ԱՄՆ-ից կպահանջվի տարեկան մինչև 22 մլրդ դոլար գումար: