Ցուցարարները Հոնկոնգում բարիկադներ են կառուցում (լուսանկարներ)

17:15 • 30.09.14

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում արդեն 5-րդ օրը շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են շրջանի ընտրական համակարգի ժողովրդավարացում:

 

Սեպտեմբերի 30-ի գիշերը ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել և ջրի ու մթերքի պաշար հավաքել՝ պատրաստվելով երկարատև ակցիայի: Ոստիկանությունը դեռ զսպվածություն է ցուցաբերում, գիշերն անցել է առանց բախումների, հաղորդում է Deutsche Welle-ն:

 

Ոմանց կարծիքով՝ իրավիճակը կարող է փոխվել չորեքշաբթի օրը: Այդ օրը նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծման տարեդարձը, չի բացառվում, որ ոստիկանությունը կփորձի ցրել ցուցարարներին: «Ամեն դեպքում մենք այստեղ ենք մնում»,- հայտարարել է ցուցարար ուսանողների ներկայացուցիչը և հավելել, որ գալիք գիշերն ամենածանրն է լինելու:

 

Հոնկոնգի իրադարձությունների ֆոնին Տոկիոյի բորսայում գրանցվել է բաժնետոմսերի գների անկում: Իրավիճակի անկայունությունը բացասաբար է անդրադառնում ներդրողների տրամադրությունների վրա:

 

Ոստիկանության կողմից արցունքաբեր գազով հարձակվելուց հետո ցուցարարները զինվել են անձրևանոցներով, պոլիէթիլենով և ձեռքի տակ եղած այլ իրերով, որոնք թույլ կտան պաշտպանվել գազից: Այդ պատճառով շատերը սկսել են բողոքի ակցիան անվանել «Անձրևանոցների հեղափոխություն»:

Hong Kong: September 29, 2014

Hong Kong: September 26, 2014

School lesson at rally, Hong Kong

Hong Kong: September 22, 2014

Hong Kong: September 26, 2014

Hong Kong: September 29, 2014

Hong Kong: September 29, 2014

Hong Kong: September 29, 2014

Hong Kong: September 28, 2014