Այսօր Թարգմանչի միջազգային օրն է
Թարգմանիչների միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 30-ին՝ Սուրբ Հերոնիմոսի մահվան օրը (342‑420), որը լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը և համարվում է թարգմանիչների հովանավորը, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Օրը հռչակել է Թարգմանիչների միջազգային ֆեդերացիան՝ 1991-ին:
Այս օրը, մասնավորապես, կարևորվում է գիտելիքի և մտքի տարածման գործում տարբեր լեզուների միջև հաղորդակցումը թարգմանության միջոցով։
Թարգմանչի մասնագիտությունը հնուց համարվում է ամենապահանջված մասնագիտություններից:










