Իրանում մահապատժի են դատապարտել կնոջը, որը սպանել է իրեն բռնաբարել փորձող տղամարդուն

09:29 • 30.09.14

Իրանում մահապատժի է դատապարտվել 26-ամյա Ռեյհանե Ջաբարին, ով սպանել էր իրեն բռնաբարել փորձող տղամարդուն, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»:

 

Նրա մահապատիժը նախատեսված էր ապրիլին, սակայն միջազգային հանրության ճնշման տակ հետաձգվել էր. այն ժամանակ 200 հազար ստորագրություն էր հավաքվել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատարը խնդրել էր վերանայել գործը:

 

Երեքշաբթի կայանալիք մահապատժի մասին հայտնի է դարձել աղջկա մոր՝ Facebook-ում արված գրառումից: Նա պատմել է, որ հսկիչը բջջային է տրամադրել Ռեյհանեին, որն էլ զանգել է մորը և հրաժեշտ տվել: Նա կախաղան կհանվի։

 

2007-ին Ռեյհանեն դանակով հարված էր հասցրել Իրանի հետախուզության նախկին աշխատակցին, ով նրան թմրանյութով հյութ էր հյուրասիրել և փորձել սեռական բռնության ենթարկել: