Կառլ Լագերֆելդի կերպարով Բարբի տիկնիկները գնվել են հաշված րոպեների ընթացքում
Հայտնի գերմանացի դիզայներ Կառլ Լագերֆելդի կերպարով Բարբի տիկնիկները Karl Lagerfeld բուտիկներում և առցանց խանութում վաճառվել են հաշված րոպեների ընթացքում, հայտնում է Лента-ն։
Խաղալիքների արժեքը 200 եվրո է, սակայն նույն օրը դրանք հայտնվել են eBay առցանց աճուրդում 700-1200 եվրոյով։
Տիկնիկների հեղինակը հենց դիզայներն է, ով աշխատել է Բարբի արտադրող Mattel ընկերության հետ համատեղ։ Տիկնիկները, որոնք եղել են 999 հատ, վաճառքի են դրվել սեպտեմբերի 29-ին։ Նույն օրը Լագերֆելդի երկրպագուներն ու հավաքորդները գնել են բոլոր Բարբիները։










