«Իսլամական պետության» գրոհայինների դեմ գործողությունը ԱՄՆ-ին կարժենա տարեկան 22 միլիարդ դոլար

08:45 • 30.09.14

«Իսլամական պետություն» ահաբեկչական գործողության դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների իրականացման համար կպահանջվի տարեկան 2,4 միլիարդ դոլարից մինչև 13-22 միլիարդ դոլար: Նման եզրակացություն է ներկայացված ոչ կառավարական վաշինգտոնյան Ռազմավարական և բյուջետային գնահատումների կենտրոնի պատրաստած նոր զեկույցում՝ նվիրված Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական արշավին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Դրա հետ մեկտեղ՝ «ավելի մեծ ինտենսիվությամբ օդային գործողությունները կարող են արժենալ տարեկան 4,2-ից 6,8 միլիարդ դոլար»: Իսկ ներկայիս արշավում «ցամաքային զորքերի ավելի խոշոր կոնտինգենտի» ներգրավումը, փորձագետների համոզմամբ, կարող է բերել նրան, որ բյուջետային հատկացումներն այդ նպատակների համար կդառնան 13-22 միլիարդ դոլար տարեկան:


Զեկույցի հեղինակները նշել են, որ վերջին դեպքում նկատի ունեն մոտ 25 հազար ամերիկյան զորքերի օգտագործման սցենարը, իսկ երկրորդ դեպքում՝ մոտ 5 հազար: