Վրաստանը նոր սահմանային հատված է բացել Վրաստան - Հայաստան սահմանին
Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն Ցամաքային սահմանի դեպարտամենտի Սահմանային ոստիկանության երրորդ վարչության «Բուրդազոր» 5-րդ հատվածն է բացել Վրաստան - Հայաստան սահմանին, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Սահմանային ոստիկանության պետ Զուրաբ Գամեզարդաշվիլին, այլ պաշտոնատար անձինք:
2014-ին Վրաստանի ՆԳՆ-ն սկսել էր սահմանային նոր հատվածներ կառուցել պետական սահմանի ամբողջ երկայնքով:
Անցած շաբաթ հայ - վրացական սահմանին բացվել էր «Ախկերպ» չորրորդ հատվածը: Ռուս - վրացական սահմանին 3, ադրբեջանա - վրացական սահմանին երկու, վրաց- թուրքական սահմանին մեկ, հայ- վրացական սահմանին հինգ սահմանային հատված կա:










