Սիրիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին ընդլայնել ահաբեկիչներին ուղղված հարվածները

10:28 • 30.09.14

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալեմը կոչ է արել ԱՄՆ-ին սիրիական տարածքում ավիահարձակումների թիրախում ներառել ոչ միայն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, այլև այլ ահաբեկչական խմբավորումների, գրում է rosbalt.ru-ն։

 

«Նրանք միևնույն գաղափարախոսությունն ունեն։ Նրանք ունեն միևնույն ծայրահեղական գաղափարախոսությունը»,- ասել է Մուալեմն Associated Press գործակալությանը տված հարցազրույցում։

 

Նրա խոսքով՝ Դամասկոսը գրեթե միևնույն կողմում է միջազգային կոալիցիայի հետ՝ ԻՊ-ի դեմ պայքարում։