Այսուհետ Փարիզի քաղաքապետարան հնարավոր կլինի այցելել նաև վիրտուալ
Փարիզի քաղաքապետարան այսուհետ հնարավոր կլինի այցելել վիրտուալ՝ Google Street View -ի միջոցով: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն:
Street View հատուկ հավելվածը թողարկվել է այն մարդկանց համար, ովքեր մշակութային ժառանգության օրերին դեռևս չեն հասցրել այցելել Փարիզի քաղաքապետարան:
Մշակութային ժառանգության օրերին՝ 2 օրվա ընթացքում քաղաքապետարանի շենք է այցելել ավելի քան 15.000 զբոսաշրջիկ, ինչը իրական հաջողություն է պատմական շինության համար:
Մյուսներին, ովքեր դեռևս չեն ծանոթացել քաղաքապետարանի ճարտարապետությանը, ծրագրի մշակողներն առաջարկում են բջջային հավելվածի օգնությամբ այցելել շինություն, որը հնարավորություն է տալիս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել այն:










