Վլադիվոստոկում անսպասելի տեղացած ձյունը թարմացրել է կեսդարյա վաղեմության ռեկորդը (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում լույս սեպտեմբերի 30-ին տեղացած անսպասելի ձյունը թարմացրել է կեսդարյա վաղեմության ռեկորդը։ Մինչ այժմ այս քաղաքում ձյան տեղալու ամենավաղ ամսաթիվը եղել է 1963թ. հոկտեմբերի 4-ը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Վաղ առավոտյան անձրևը փոխարինվել է ձնով։ Որոշ շրջաններում այն նույնիսկ բարակ շերտով ծածկել է տանիքները, ճանապարհներն ու մայթերը, ինչն էապես բարդացրել է երթևեկությունը։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Պրիմորիեի հարավում ցուրտը կարճաժամկետ բնույթ է կրում, սակայն հյուսիսում և կենտրոնական շրջաններում սառնամանիքները կշարունակվեն։










