Վրաստանի նախկին վարչապետի դին կարտաշիրիմվի
Վրաստանի հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի մարմինը կարտաշիրիմվի, նման որոշում է կայացրել Վրաստանի գլխավոր դատախազությունը, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»:
Վրացական հասարակության համար հարցն այնքան ցավոտ է, որ արտաշիրիմումը կանցկացնեն արտասահմանցի մասնագետներ: Նրա ընտանիքն արդեն տվել է համաձայնությունը:
Մի քանի ամիս առաջ մամուլում հայտնվել էին լուսանկարներ, որոնք փաստում էին, որ Ժվանիայի և նրա կողքին մահացած հայտնաբերված օգնականի մարմինները ֆիզիկական բռնության հետքերով են:
«Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Ժվանիային մահացած էին գտել 2005-ին խիստ առեղծվածային հանգամանքներում: Այս գործով շահարկվում է նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու անունը:










