Մահվան ելքով վրաերթ Ոսկետափ-Այգավան ճանապարհին
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ-Այգավան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Գագիկ Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:










