Կատալոնիայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել (լուսանկարներ)
Ավելի քան 100 մարդ վրան է տեղադրել Կատալոնիայում իսպանական կառավարության ներկայացուցչության շենքի դիմաց՝ ի նշան Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշման դեմ բողոքի, գրում է vz.ru-ն:
Ոստիկանները փորձել են նրանց հեռացնել մայթերից, ինչի հետևանքով տեղի են ունեցել բախումներ։ Տուժածներ չկան։
Բողոքի ակցիան կազմակերպվել է «Ազգային միասնության թեկնածություն» ձախակողմյան խմբավորման կոչով, որը պայքարում է Կատալոնիայի անկախության համար։
Հիշեցնենք, որ շաբաթ Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը ստորագրել է Իսպանիայից շրջանի անկախացման հարցով հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրը, որը նախատեսվում է նոյեմբերի 9-ին։
Կատալոնիայի ղեկավարի որոշումն Իսպանիայի կառավարությունն անվանել է «սխալմունք», իսկ Սահմանադրական դատարանը կասեցրել է որոշման կատարումը։
Այս ամենի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Կատալոնիայի մեծ քաղաքների կառավարական շենքերի դիմաց բողոքի ակցիաներ անելու։
Իր հերթին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կտրականապես դեմ է հանրաքվեին և ամեն ինչ կանի անկախացման փորձերը կասեցնելու համար։





















