Elie Saab-ը Փարիզում ներկայացրել է իր նոր հավաքածուն (լուսանկարներ)
Էլի Սաաբի համար գլխավոր արժեքը կանացիությունն է։ Դիզայների յուրաքանչյուր հավաքածուում կան նրբագեղ զգեստներ, համաչափ գծեր, հրաշալի գունային լուծումներ և մանրակրկիտ մտածված մասնիկներ։
Նոր գարուն-ամառ հավաքածուն բացառություն չէ։ Այստեղ կա այն ամենը, ինչ սովոր են տեսնել լիբանանցի դիզայների աշխատանքներում՝ շքեղություն, առանց ավելորդությունների փայլ և, իհարկե, գրավիչ կանացի բարեմասնություններն ընդգծող հագուստ։ Իսկ ինչ վերաբերում է գույներին, ապա Սաաբն այս անգամ որոշել է շեշտը դնել սպիտակի, երկնագույնի, կապույտի, նարնջագույնի և սևի վրա, գրում է story.com.ua-ն:




























































