Երևանյան լճում 39-ամյա տղամարդ է ջրահեղձվել

15:21 • 01.10.14

Հոկտեմբերի 1-ին` ժամը 13:09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում (Իսակովի պողոտայի գազալցակայանի կողմից) ափից մոտ 5 մ հեռավորության վրա տեսնում է տղամարդու անշարժ մարմին:


Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատի խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը:


Փրկարարները ջրից դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնվ. 1975թ, Երևան քաղաքի բնակիչ) դին: