ԱՄՆ-ում Էբոլայով վարակման առաջին դեպքն է գրանցվել
ԱՄՆ Տեխաս նահանգում նախօրեին Էբոլա վարակի կասկածանքով մեկ անձ էր տեղափոխվել հիվանդանոց, այսօր հաստատվել է նրա՝ Էբոլայով հիվանդ լինելու փաստը, գրում է BBC News-ը։
Տեխասի Health Presbyterian հիվանդանոցի աշխատակիցներն ասել են, որ հիվանդին մեկուսացման մեջ են պահում։
Տղամարդը հավանաբար վարակվել է երկու շաբաթ առաջ Լիբերիայում գտնվելու ընթացքում։
Ավելի քան 3.000 մարդ է վարակված Էբոլայով Արևմտյան Աֆրիկայում։ Այն նաև հանգեցրել է մեծ թվով զոհերի։











