Ռուսաստանը դուրս է գալիս ԱՄՆ-ի հետ դպրոցականների փոխանակման ծրագրից

12:51 • 01.10.14

Ռուսաստանը դուրս է գալիս դպրոցականների փոխանակման FLEX ծրագրից՝ ԱՄՆ-ի կողմից ռուս երեխային հայրենիք վերադարձնելու պարտավորությունը չկատարելու պատճառով: Այդ մասին Twitter-ում հայտնել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հարցերով լիազոր Պավել Աստախովը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Ես հաստատում եմ ԱՄՆ-ի հետ «Դպրոցականների փոխանակման ծրագրից» Ռուսաստանի դուրս գալու մասին տեղեկությունը»,- իր միկրոբլոգում գրել է Աստախովը:

 

Նրա խոսքով՝ այդ ծրագրի շրջանակում ԱՄՆ մեկնած ռուս դպրոցականներից մեկի նկատմամբ ԱՄՆ քաղաքացիների կողմից ձևակերպվել է խնամակալություն: «Ծրագրի կանոններին հակասող գործողությունների հետևանքով ռուս անչափահասը մնացել է ԱՄՆ-ում»,- նշել է նա:

 

Նախկին ԽՍՀՄ երկրներից բարձր դասարանցիների փոխանակման FLEX (Future Leaders Exchange) ծրագիրը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992 թվականին: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից: