Հունաստանում ավիադիսպետչերները 48-ժամյա գործադուլ կանցկացնեն
Հունաստանի օդային երթևեկության կառավարման կարգավարների միությունը նախատեսել է 48-ժամյա գործադուլ անցկացնել հոկտեմբերի 4-ին երկրի ողջ տարածքում գտնվող օդանավակայաններում, գրում է Greek Reporter-ը։
Միության մամուլի հաղորդագրության համաձայն՝ կարգավարները որոշել են բողոքել նախարարական որոշման դեմ։
Այդ որոշման համաձայն՝ Պետական պարտքի կառավարման գործակալությանը հնարավորություն է տրվել օգտվելու օդանավակայանի վճարներից և տուրքերից։
Հունաստանի օդային երթևեկության կառավարման կարգավարները հայտնել են, որ գանձված վճարները պետք է հասանելի լինեն միայն օդանավակայանի և դրա ենթակառուցվածքների զարգացման և տեխնիկական սպասարկման համար։
Այդ վճարները նախատեսված չպետք է լինեն երրորդ անձանց համար, ինչպես, օրինակ, Պետական պարտքի կառավարման գործակալությունն է։
Կարգավարները նաև միջնորդություն են ներկայացրել Եվրախորհրդարան։










