Հայաստանը 40-րդն է տարեց մարդկանց կյանքի որակի առումով լավագույն երկրների թվում

11:51 • 01.10.14

Հայաստանը 40-րդն է 60 տարեկանից բարձր մարդկանց կյանքի որակի առումով լավագույն երկրների ամենամյա վարկանիշային ցուցակում, որը հրապարակել է HelpAge International ոչ կառավարական կազմակերպությունը:

 

Վարկանիշային ցուցակի հրապարակումը նվիրված է Տարեց մարդկանց միջազգային օրվան, որը նշվում է հոկտեմբերի 1-ին:

 

Տարեց մարդկանց համար լավագույն երկիրը Նորվեգիան է: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկված է 96 պետություն:
Նորվեգիայից բացի, լավագույն հնգյակում են Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան և Գերմանիան: Վարկանիշային ցանկը եզրափակում են Մալավին, Մոզամբիկը, Աֆղանստանը:

 

Վրաստանը վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 77-րդը: Հետխորհրդային պետություններից ամենացածր տեղը զբաղեցնում է Ուկրաինան՝ 82-րդը, իսկ ամենաբարձրը՝ Էստոնիան՝ 20-րդ տեղը: Ռուսաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը:

 

Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել 13 ցուցանիշ, այդ թվում՝ կյանքի միջին տևողությունը, կենսաթոշակի չափը, 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում աղքատության մակարդակը, հասարակական տրանսպորտի հասանելիությունը և սոցիալական ակտիվությունը: