Դիզայներները մտադիր են մեծացնել ջինսերի գրպանների չափերը՝ նոր iPhone-ների համար
Ջինսեր արտադրող հայտնի ապրանքանիշները մտածում են տաբատների «արդիականացման» մասին՝ Apple ընկերության նոր սմարթֆոնների չափերի պատճառով, որոնք վաճառքում են հայտնվել 2014թ. սեպտեմբերին, գրում է Лента-ն։
Քանի որ iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները չեն տեղավորվում ջինսերի գրպաններում, բրենդները պատրաստակամություն են հայտնել թողարկել մոդելներ, որոնք հարմարեցված կլինեն ժամանակակից սպառողների պահանջներին։
Մեծ սմարթֆոնների օգտատերերի համար ջինսեր ստեղծելու ցանկության մասին արդեն հայտնել են Levi's, Uniqlo, American Eagle, LL Bean, J Crew և Lee ընկերությունները։










