Կիևում տորթեր են նետել նախկին գլխավոր դատախազի ուղղությամբ (լուսանկարներ)
Անհայտ երիտասարդները երեք տորթ են նետել Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին պաշտոնակատար Օլեգ Մախնիցկիի վրա, ով ներկա պահին զբաղեցնում է Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոնը:
Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը` միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ Կիևում` այն սրահում, որտեղ Մախնիցկին մամլո ասուլիս է տվել: Քաղաքական գործչին հաջողվել է խուսափել իր ուղղությամբ նետված տորթերից:
Միջադեպի մասնակիցներից մեկին ձերբակալել է պահակախումբը: Դեպքի վայր է կանչվել ոստիկանության ջոկատը:













