Մոսկվան բարձր է գնահատում ՌԴ-ի հետ հարաբերությունների շարունակականության մասին Կիմ Չեն Ընի խոսքերը
Մոսկվան բարձր է գնահատում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում ուղեգծի շարունակականության մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով հյուսիսկորեացի գործընկեր Լի Սու Յոնի հետ բանակցությունները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Հույս ունենք, որ ձեր այցն արդյունավետ կլինի: Ակնկալում ենք քննարկել հարաբերությունների ողջ համալիրը, քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական, առևտրա-տնտեսական համագործակցությունը: Հույս ունենք քննարկել նաև Կորեական թերակղզում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը նշել է, որ երկրների միջև հարաբերությունները բարեկամական են և տասնամյակների պատմություն ունեն, իսկ երկրները տարբեր ոլորտներում շատ համատեղ ծրագրեր ունեն:










