Ուկրաինացի պատգամավորը վաճառել է իր Range Rover-ը՝ բանակին օգնություն տրամադրելու համար
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն 70 000 դոլարով վաճառել է իր Range Rover արտաճանապարհայինը և ստացված միջոցներն ուղղել ուկրաինական բանակի կարիքներին:
«Այդ գինը շուկայական գնից մոտ երկու անգամ ավելի բարձր է, քանի որ մեքենան 2008 թվի է և այնքան էլ շքեղ չէ, ինչպես նկարագրում են ԶԼՄ-ները: Գնորդի համար, ով ցանկացել է անհայտ մնալ, դա ներդրում է»,- Газета.Ru-ի հաղորդմամբ՝ այս գրառումը պատգամավորը կատարել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ ստացված միջոցներով ուկրաինական հատուկ գումարտակների համար զրահաբաճկոններ, քնապարկեր, վրաններ, հագուստ, ռադիոկապ, «ԿամԱԶ» և «ՄԱԶ» մեքենաներ են ձեռք բերվել:










