Բաղրամյան-Օրբելի խաչմերուկին BMW-ն բախվել է գովազդային վահանակին

08:34 • 01.10.14

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 03։00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ («Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին), կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 7727 JR պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին. վտանգավոր ոչինչ չկա: