Լեհաստանի վարչապետը երկրում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնում է խոստացել
Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը խոստացել է անել հնարավորը երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ընդլայնելու համար, գրում է kommersant.ru-ն:
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կարևոր է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը: Իմ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ԱՄՆ-ն ընդլայնի իր ռազմական ներկայությունը Լեհաստանում: Իմ կառավարությունը կապահովի Լեհաստանի և լեհերի անվտանգությունը»,- ասել է Կոպաչը:
Նա նաև նշել է, որ կառավարությունը կավելացնի պաշտպանության համար ծախսերը:










