Ռուսաստանցի միլիարդատերը Լոնդոնում երեք ժամում 2 մլն ֆունտ ստեռլինգ է ծախսել

22:59 • 01.10.14

  Ռուսաստանցի միլիարդատերը Լոնդոնում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան երկու միլիոն ֆունտ ստեռլինգ է ծախսել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Evening Standard-ին:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ այդ գումարները միլիարդատերը ծախսել է 3 ժամից էլ քիչ ժամանակահատվածում՝  Salvatore's բարի Vashi Dominguez ոսկերչական սրահում: Միայն շամպայնի հաշիվը 20 հազար ֆունտ ստեռլինգ է կազմել, սակայն նրան ներել են այն պատճառով, որ բավականին մեծ գումար է ծախսվել ոսկերչական իրերի վրա:


40-նն անց ռուս գործարարը, ում անունը չի հրապարակվում, 980 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ վզնոց, 356 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ երեք ադամանդե թևնոց, ինչպես նաև՝ 111.6 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ 14 կարատանոց ադամանդե օղեր է գնել: Գնումների ընդհանուր արժեքը 1.7 մլն, իսկ հարկերի հետ միասին՝  2.042 մլն ֆունտ է կազմել: