Սան Պաուլոյում հզոր հրդեհի բռնկման հետևանքով 200 տուն է այրվել

23:30 • 01.10.14

Չորեքշաբթի լուսաբացին Սան Պաուլոյի չքավոր թաղամասերից մեկում՝ Սապոպոմբեում, հզոր հրդեհի բռնկման հետևանքով մոտ 200 տուն է հիմնովին այրվել, մեկ քաղաքացի մահացել է: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով France-Presse-ին:


«Մեկ մարդ է զոհվել: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն մինչ այդ այն 200 տուն է ոչնչացրել, որոնց բնակիչները ներկա դրությամբ անօթևան են մնացել»,-նշել է Սապոպոմբեի հրշեջ ծառայության ներկայացուցիչը:


Ինչպես հաղորդում է ազբյուրը՝ դեպքի վայր է մեկնել ընդհանուր առմամբ՝ 80 փրկարարից բաղկացած 25 հրշեջ խումբ: Տեղի ոստիկանությունը դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել: