Դատարանը բավարարեց Շանթի գործով ամբաստանյալին հանրային պաշտպան տրամադրելու միջնորդությունը
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով հերթական դատական նիստն այսօր շատ կարճ տևեց: Ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը, ով մինչ օրս դատական նիստերին մասնակցում էր առանց պաշտպանի, միջնորդություն ներկայացրեց դատարանին իրեն հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան տրամադրելու մասին, ինչը դատավորը բավարարեց:
Վերոնշյալ միջնորդությունը բավարարելուց հետո դատավորը հետաձգեց նիստը՝ նշելով, որ հանրային պաշտպանի ներգրավումը գործին որոշակի ժամանակ է պահանջում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, որի ընթացքում ամբաստանյալների պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները հեղափոխություն սկսելու կոչով երթի էին դուրս եկել 2013թ. նոյեմբերի 5-ին Երևանում և ձերբակալվել։ Մեղադրող կողմը պահանջել է դատարանից Շանթ և Շահեն Հարությունյաններին դատապարտել 7 և 5 տարվա ազատազրկման, իսկ մյուսներին՝ 8.5 տարուց մինչև 50 հազար դրամ տուգանքի չափով:










