Թեհրանի օդանավակայանում վայրէջք է կատարել աշխարհում ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը
Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել աշխարհում ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը՝ Airbus A380-ը, գրում է IRNA իրանական լրատվական գործակալությունը:
Թեհրանում վայրէջք կատարած 260 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրությունների ավիաընկերություններից մեկին:
«Թեհրանի օդանավակայանը դարձել է աշխարհում 42-րդը, որտեղ այդ ինքնաթիռը վայրէջք է կատարել»,- ասել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Սաիդ Չալանդարին:
EADS եվրոպական ավիաշինարարական կոնցեռնի արտադրության Airbus A380-ն աշխարհի ամենախոշոր ուղևորատար ինքնաթիռն է՝ ինչպես չափսերով, այնպես էլ ուղևորատարությամբ:
Ինքնաթիռը ստեղծվել է Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի և Հյուսիսային Ամերիկայի խոշոր օդանավակայանները կապող միջմայրցամաքային ավիաուղիները սպասարկելու համար:










