ԱՄՆ-ում սպանել են քաղաքապետի. կասկածվում է նրա կինը
ԱՄՆ-ում սպանել են Կալիֆորնիա նահանգի Բել Գարդենս քաղաքի 45-ամյա քաղաքապետ Դանիել Կրեսպոյին։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ սպանության մեջ կասկածվում է նրա կինը, գրում է vz.ru-ն։
Նախնական տվյալներով՝ Կրեսպոն հրազենային վնասվածք է ստացել ընտանեկան վեճի ժամանակ։ Ամուսինները վիճել են, և կինը մի քանի անգամ կրակել է նրա վրա։
Քաղաքապետին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Կնոջը ձերբակալել են։
Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, նախկինում Կրեսպոն անհայտ անձանցից սպառնալիքներ է ստացել, ինչի արդյունքում ստիպված են եղել չեղյալ հայտարարել մի շարք հանրային միջոցառումներ։
Բել Գարդենս քաղաքի բնակչությունը, ըստ 2010-ի մարդահամարի, 42.000 է։










