Ալյասկայում մոտ 35.000 ծովացուլ ստիպված է եղել ափ դուրս գալ՝ սառույցների հալոցքի պատճառով (լուսանկարներ)

12:27 • 01.10.14

Արկտիկայի ծովային կաթնասուն կենդանիների օդային դիտարկումներից պարզ է դարձել, որ անասելի մեծ քանակությամբ կենդանիների համակենտրոնացում է նկատվել Ալյասկայի ափերից մեկում՝ մոտ 35.000:

 

Խաղաղօվկիանոսյան ծովացուլերը, չկարողանալով սառույցներ գտնել դրանց վրա բարձրանալու և հանգստանալու համար, ստիպված են եղել գալ դեպի Ալյասկայի ափեզր, գրում է Yahoo News-ը։

 

Բացի այդ, էգ առանձնյակները պետք է դրանց վրա բարձրանան՝ ծննդաբերելու համար։ Սառույցների լողացող բեկորները նաև օգնում են նրանց պաշտպանվել գիշատիչներից։

 

Նշվում է, որ սառույցների հալոցքը հետևանք է գլոբալ տաքացման։

 

Նմանատիպ միջադեպ նկատվել է նաև այս տարվա սեպտեմբերի 27-ին Ալյասկայի Փոինթ Լեյ ափային հատվածում։  

Pacific Walrus