Համոզված եմ, որ Մինսկում Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը. ՀՀ վարչապետ

20:58 • 02.10.14

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Հայաստանը հոկտեմբերի 10-ին Մինսկում կստորագրի Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը:


«Սպասենք, տեսնենք` ինչ կլինի: Մինչև հոկտեմբերի 10-ը քիչ ժամանակ է մնացել: Ես համոզված եմ, որ մենք Մինսկում կստորագրենք Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը»,-այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: