Հալեպի հայկական թաղամասի ուղղությամբ արձակված հրթիռից հայեր են վիրավորվել (լուսանկարներ)

09:18 • 02.10.14

Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում հոկտեմբերի 1-ին իրավիճակը դարձյալ լարված է եղել:

 

Tert.am-ի Հալեպի աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին թաղամասի ուղղությամբ արկեր և ինքնաշեն հրթիռներ հաճախ են արձակվում:

 

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ երեկ կեսօրին գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռ է արձակվել Ազգային Զավարյան վարժարանի փողոցի ուղղությամբ:

 

Ինքնաշեն հրթիռի պայթյունից զոհվել է թաղամասի արաբ մի բնակիչ, վիրավորվել է երկու հայ՝ Շահե Շահինյանն ու Ավետիս Սոլաքյանը:


Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ: