Երևանի քաղաքապետարանն ամենաշատն է կատարել ՄԻՊ-ի առաջարկները. Կարեն Անդրեասյան (տեսանյութ)
Համակարգային խնդիրներ այսօր Հայաստանում շատ կան, հատկապես սոցիալական բլոկում, քանի որ այնտեղ շատ են ժառանգվել խնդիրները և օբյեկտիվորեն պահպանվել են: Նման խնդիրներն ամենաշատը Երևանի քաղաքապետարանում էին, բայց այն ամենաշատն է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի համակարգային առաջարկները: Այս մասին այսօր Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՝ պատասխանելով պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին:
«Չեմ կարող մեղք գործել և չասել, որ ի հեճուկս մեր քննադատությունների՝ Երևանի քաղաքապետարանն այս պահի դրությամբ ամենաականջալուրն է, ամենաշատն է կատարել մեր համակարգային առաջարկները: Հետևաբար՝ իմ չափորոշիչը նա չէ, թե որտեղ են խնդիրները, իմ չափորոշիչն այն է, թե ով ինչպես է լուծում նախորդ տարվանից մնացած իր խնդիրները»,-ասաց նա:










