Առևտրականները կառավարության շենքի մոտ են. պահանջները չեն փոխվել
«Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունների դեմ բողոքող բազմաթիվ առևտրականներ այսօր շարունակում են իրենց բողոքը ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են կասեցնել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի նոր փոփոխությունները և դեմ են օրենքի որևէ այլ կերպ կիրառմանը:
Վերջիններս սպասում են, որ կառավարության նիստից հետո վարչապետը կամ «Հանրապետական» կուսակցության որևէ պաշտոնյա իրենց պատշաճ պատասխան տա՝ իրենց պահանջների բավարարման մասով:
«Պայքարելու ենք այնքան, մինչև մեր խնդիրը լուծվի: Սա մեր երեխաների հացի խնդիրն է: Չենք աշխատելու, գործադուլ ենք անելու»,-Tert.am-ի հետ զրույցում բողոքեց Երևանի «Ֆիրդուսի» տոնավաճառի առևտրականներից մեկը:
Նշենք, որ բողոքող առևտրականների թիվը կառավարության մոտ գնալով ավելանում է:










