Էբոլայով վարակված տղամարդն ԱՄՆ-ում հնարավոր է՝ վարակել է նաև երեխաների

09:34 • 02.10.14

Լիբերիայում Էբոլայով վարակված և ԱՄՆ մեկնած անձն արդեն հասցրել է տարբեր մարդկանց և երեխաների հետ շփման մեջ մտնել, հնարավոր է, որ նրանք վարակվել են վիրուսով, հայտնել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ամերիկյան կենտրոնի ղեկավար Թոմաս Ֆրիդենը։

 

Բժիշկները, ովքեր զբաղվում են տղամարդու բուժմամբ, ուշադիր հետևում են նրա հարազատների և ընտանիքի անդամների առողջական վիճակին, հայտնում է vz.ru-ն։

 

Ընդհանուր առմամբ, տղամարդը շփվել է 12-18 անձանց հետ, որոնցից 5-ը երեխաներ են։

 

Արդյոք տղամարդն ԱՄՆ քաղաքացի է, չի նշվում։

 

Էբոլա տենդի հետևանքով մահացածների թիվն Արևմտյան Աֆրիկայում աճել է՝ հասնելով 3.338-ի: