Ամերիկացուն ցմահ ազատազրկում է սպառնում բարձր երաժշտության պատճառով սևամորթ տղայի սպանելու համար (լուսանկարներ)

10:27 • 02.10.14

Ֆլորիդայում բնակվող Մայքլ Դանին ցմահ ազատազրկում է սպառնում բարձր երաժշտության շուրջ վիճաբանության ժամանակ սպանված դեռահասի գործով, գրում է Yahoo News-ը։

 

17-ամյա Ջորդան Դեյվիսը 3 հրազենային վնասվածք է ստացել բենզալցակայանում վիճաբանության ժամանակ։ Ըստ Մայքլ Դանի՝ նա մոտեցել է դեռահասների մեքենային և հրամայել է անջատել երաժշտությունը, երբ դեռահասը հրաժարվել է դա անել, նա կրակել է տղայի վրա։

 

Մի շարք իրավապաշտպաններ գտնում են, որ սպանությունը տեղի է ունեցել ռասայական ատելության հողի վրա։

 

Ոստիկանությունը դեռահասի մեքենայում ոչ մի տեսակի զենք չի հայտնաբերել, իսկ ականատեսները պնդում են, որ դեռահասը չի սպառնացել կամ վտանգ ներկայացրել 47-ամյա տղամարդու համար։

 

Գործով դատախազ Էրին Վոլֆսոնը նշել է, որ դատապարտելի է Դանի արարքը, քանի որ նա չի կրակել վիրավորելու համար, նա չի կրակել մեքենայի անիվներին կամ պատուհաններին, նա կրակել է սպանելու նպատակով։

 

Նմանատիպ դեպք կրկին ռասայական խտրականության հողի վրա տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում, երբ ոստիկանն ավելի քան 10 անգամ կրակել և սպանել է անզեն սևամորթ տղայի։