Ֆրանսիան կընդլայնի իր մասնակցությունն Իրաքում ԻՊ-ի ահաբեկիչների դեմ գործողություններում

12:17 • 02.10.14

Ֆրանսիան մոտ օրերս կավելացնի ինքնաթիռների թիվը և կուղարկի ևս մեկ նավ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի գործողություններին մասնակցության համար, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության աղբյուրին հղումով։

 

Ֆրանսիան, մասնավորապես, մտադիր է հակաահաբեկչական գործողություններում ներգրավել 3 Rafale կործանիչ և հակաօդային պաշտպանության համակարգով օժտված մեկ նավ։

 

Ներկայում գործողություններին մասնակցում է ֆրանսիական օդուժի 6 կործանիչ, ինչպես նաև մեկական հետախուզական և վերալիցքավորման ինքնաթիռ։