Մի հատ էլ մուննաթ ես գալիս մեզ վրա. վարչապետը՝ ԿԳ փոխնախարարին

12:03 • 02.10.14

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն այսօր կառավարության հաստատմանը ներկայացրեց հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրվա առթիվ, Կրթության և գիտության նախարարությանը 10 մլն 48 հազար դրամ հատկացնելու մասին փաստաթուղթը:


Փաստաթուղթը ոչ սահուն ներկայացնելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց փոխնախարարին՝ ասելով. «Պարոն Մկրտչյան, էդ թուղթը հնարավո՞ր չի նորմալ ներկայացնել։ Նորմալ ներկայացրեք, մենք էլ հասկանանք»:


Փոխնախարարը կրկին ընթերցեց փաստաթուղթը, որից հետո վարչապետը ծիծաղեց և ավելացրեց. «Մի հատ էլ մուննաթ ես գալիս մեզ վրա, չենք հասկանում ինչի համար»: