«Իսլամական պետության» գրոհայինները գլխատել են 5 քուրդ զինյալի և լուսանկարները տարածել համացանցում

11:52 • 02.10.14

Սիրիայի հյուսիսում քրդական հատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գլխատել է 7 տղամարդու և 3 կնոջ և լուսանկարները տարածել համացանցում, հայտնում է դիտորդական խումբը, փոխանցում է Daily Mail-ը։

 

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հայտնել է, որ սպանվածներից 5-ը քուրդ զինյալներ են, որոնցից 3-ը՝ կանայք։

 

Ահաբեկիչները նրանց գերի էին վերցրել թուրքական սահմանին Այն Արաբ քաղաքի մոտ մարտերի ժամանակ։

 

Դիտորդական խմբի ղեկավարն ասել է, որ նրանց գլխատելու պատճառն անհայտ է, միայն իրենք գիտեն՝ ինչով կարող են բացատրել նման դաժանությունը և, ամենայն հավանականությամբ, պարզապես ուզում են սարսափեցնել մարդկանց։

Kurdish fighters brandish their automatic rifles in Kobani: Fighting for the town has continued for several weeks, with dozens of Islamic State militants and Kurdish fighters killed in recent days alone

Woman fighters from the Kurdish People's Protection Units: Three women were among five Kurdish fighters reportedly beheaded by Islamic State militants after they were captured while fighting for the town of Kobani