Մեքսիկայում ձերբակալվել է աշխարհում ամենահայտնի նարկոբարոններից մեկը

10:00 • 02.10.14

Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են ամենահայտնի և ամենափնտրված նարկոբարոններից մեկին՝ Էկտոր Բելտրան Լեյվային, որը համանուն կարտելի առաջնորդն է, հայտնում է Reuters-ը՝ Մեքսիկայի իշխանությունների աղբյուրին հղումով։

 

Երկրի ներքին գործերի նախարարության աղբյուրի համաձայն՝ ձերբակալված անձի ինքնությունը դեռ պարզվում է, սակայն իշխանությունները վստահ են, որ այդ տղամարդը Լեյվան է։

 

Նախկինում նարկոբարոնի համար ԱՄՆ-ի և Մեքսիկայի իշխանությունները խոստացել էին 563 միլիոն պեսո, որը մոտ 42 միլիոն դոլար է։