Վենեսուելայի նախագահն ասել է, որ իրեն գրիպով է վարակել Օբաման
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատմել է, որ նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ելույթ է ունեցել բարձր ջերմությամբ, քանի որ «իրեն գրիպով է վարակել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման», փոխանցում է Взгляд-ը։
«Ոչ մի կերպ չի անցնում գրիպը, որով ես վարակվել եմ նախորդ շաբաթ Նյու Յորքում։ Իմ ջերմությունը բարձրացել էր մինչև 40 աստիճան գրիպի պատճառով, որով ինձ վարակել էր Օբաման. անցավ կողքովս և գրիպով վարակեց ինձ»,- ասել է Մադուրոն։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում ելույթից մեկ ժամ առաջ նա խմել է շաքարեղեգի և կիտրոնի հյութից պատրաստված ըմպելիք և «ինչ-որ կաթիլներ», որոնք իրեն հնարավորություն են տվել մի կերպ կանգնել ամբիոնում։










