Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում լուրջ խնդիրներ չեն առաջանա ԵՏՄ անդամ մյուս երկների հետ. քաղաքագետ

22:15 • 02.10.14

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գտնում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու դեպքում այդքան էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա ԵՏՄ անդամ մյուս երկների հետ։


«Անդամակցելուց հետ այն խնդիրները, որոնք թվում է, որ կային անդամակցության պահին Հայաստանի և Մինսկի կամ Աստանայի միջև, այդքան էլ կարևոր չեն լինի։ Հակառակը, որոշ հարցերում Հայաստանը Մինսկի և Աստանայի հետ ընդհանուր շփման դրույթներ կունենա։ Մասնավորապես՝ եթե ԵՏՄ-ն փորձի այլ մակարդակի վերպետական կառույց ստեղծել, Հայաստանը կարող է ապահովել Մինսկի և Աստանայի աջակցությունը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

 

Նա նշեց, որ 2011 թվականի նոյեմբերից, երբ այն ժամանակ դեռ վարչապետ Պուտինը հայտնել էր միություն ստեղծելու ցանկության մասին, բոլորին հասկանալի էր, որ դա ո´չ թե միայն տնտեսական միություն է լինելու, այլև՝ աշխարհաքաղաքական ծրագիր, ինչն այս պահին ավելի քան երևում է։


Ինչ վերաբերում է Եվրասիական միության ընդլայնմանը, ապա Սերգեյ Մինասյանը նշեց, որ այս պահին բացի Հայաստանից և Ղրղզստանից չի տեսնում որևէ այլ անդամակցող հնարավոր թեկնածու:

 

Ըստ նրա՝ Հայաստանի անդամակցության որոշումը և հետագա գործողությունները պայմանավորված են գրեթե միայն Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններով։


«Ռուսաստանը շուկայական գներով բավականին մեծ քանակով զենք ու զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, և բալանսը պահելու համար որոշ չափով զենք ու զինամթերք է տալիս Հայաստանին՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով»,-հավելեց նա։