Փրկարարական աշխատանքները` Ճապոնիայի Օնտակե հրաբխի ժայթքման վայրում (լուսանկարներ)
Ճապոնացի բժիշկները հաստատել են, որ Օնտակե հրզբխի ժայթքման հետևանքով 48 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` հրաբխի ժայթքումն սկսվել է սեպտեմբերի 27-ին: Այն ուղեկցվել է թունավոր գազերի ու տաք մոխրի հզոր արտանետումներով: Ժայթքման հետևանքով շուրջ 70 մարդ է տուժել, որոնց մոտ թունավոր գազերից թունավորում և շնչառական ուղիների վնասում է գրանցվել: Գործակալությունը ֆոտոշարքով ներկայացրել է հրաբխի ժայթքման վայրում իրականացվող փրկարարական աշխատանքները:




















