Միջազգային դպրոցի բացումը բավականաչափ աշխատատեղեր է ստեղծել դիլիջանցիների համար. քաղաքապետ

22:37 • 02.10.14

Դիլիջանի միջազգային դպրոցի բացումով բավականաչափ աշխատատեղեր ստեղծվեցին դիլիջանցիների համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը՝ նշելով, որ այս պահին արդեն 97 երեխա է հաճախում դպրոց:


«Դիլիջանցիների համար աշխատատեղեր բացվեցին, բավականաչափ աշխատողներ ունենք այս պահին, ծրագիրը դեռ շարունակվում է, և 2016 թվականին մինչև 650 երեխայի ընդունելություն կլինի, որն էլ ավելի շատ աշխատատեղեր կբերի»,-հաղորդեց Դիլիջանի քաղաքապետը:

 

Արմեն Սանթրոսյանն ասաց նաև, որ աշակերտները ինտեգրվել են քաղաքին, շրջում են, քաղաքի երեխաների հետ հանդիպումներ կազմակերպում դպրոցներում, տարբեր միջոցառումներ, ծրագրեր իրականացնում քաղաքապետարանի հետ:

 

«Քաղաքին միայն դրական արդյուներ է տալիս միջազգային դպրոցը»,-ասաց քաղաքապետը՝ շարունակելով. «Նախ՝ շինարարության ոլորտում ունեինք շատ աշխատողներ, և հիմա էլ սպասարկման ոլորտից սկսած՝ խոհանոց, վարորդ, պահահակետ, դասախոս՝ ունենք շատ աշխատողներ: Հիմնականում բոլոր հաստիքներն առաջին հերթին՝ ընտրվում են Դիլիջանից, և եթե այդ մասնագետը մենք չենք ունենում, այդ դեպքում այլ շրջաններից և հարակից համայնքներից է ընտրվում»: