Սիրիան հայտնել է միջնորդների միջոցով ամերիկյան օդային հարվածների վերաբերյալ տեղեկություններ ստանալու մասին
Սիրիայի ազգային հաշտեցման հարցերով պետնախարար Ալի Հայդարը հայտարարել է, որ Դամասկոսը միջնորդների միջոցով ԱՄՆ-ից ստանում է Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» գրոհայինների ուղղությամբ ամերիկյան օդային հարվածների մասին տեղեկություն, գրում է Взгляд-ը:
«Միջնորդ երկրների միջոցով մենք ստանում ենք նման տեղեկություն։ Այդկերպ մենք անուղղակիորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ: Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է ավելի շատ համագործակցություն «Իսլամական պետությանը» հակազդելու համար»,- պատմել է նախարարը «Տոկիո սիմբուն» ճապոնական թերթին տված հարցազրույցում:
Ալի Հայդարը նաև նշել է, որ Դամասկոսը տեղեկություններ է հավաքում «Իսլամական պետության» հիմնակետերի մասին:
Միևնույն ժամանակ գերատեսչության ղեկավարը քննադատել է Վաշինգտոնի քաղաքականությունը, որը հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին, սակայն համագործակցում է, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակի հետ:
«Մի ահաբեկչական կազմակերպության փոխարինումը մյուսով ահաբեկչության դեմ պայքար չէ»,- հայտարարել է նա:
Վաշինգտոնը հերքում է Դամասկոսի հետ որևի կապ պահպանելու մասին տեղեկությունները: Սակայն, ինչպես նշում է թերթը, լայնորեն տարածված է կարծիքը, որ ԱՄՆ-ն Սիրիային է փոխանցում որոշ տեղեկություններ իր գործողությունների մասին Իրաքի կառավարության միջոցով:










